Պատկեր՝ ծովային աղբից
Լիսաբոնի արվեստի, ճարտարապետության և տեխնոլոգիայի թանգարանում բացվել է ճապոնացի ժամանակակից հայտնի նկարիչ Տադասի Կավամատայի ցուցահանդեսը։ Եվրանյուզը գրում է, որ «Over Flow» («Գերբնակեցում») խորագրով պատկերը նկարիչը ութ ամսում է ստեղծել, իսկ 3 տոննա աղբը հավաքելուն նրան օգնել են տեղի էկոլոգիական կազմակերպության կամավորները։
«Ամբողջ նյութը հավաքվել է Պորտուգալիայի լողափերից»,- նշել է նկարիչը։
Էկոլոգիական կազմակերպության ներկայացուցիչն ասել է, որ հասարակությունն արդեն պետք է հասկանա, որ տարեկան գոնե մեկ անգամ պետք է մաքրի լողափերն աղբից։
Տադասի Կավամատան իր արտ-օբյեկտների ստեղծման համար օգտագործել է ծովային թեմաներով ճապոնական ավանդական նկարազարդումները։