Սեպտեմբերին արձանագրվել է ծառայությունների սակագների նվազում
Մատուցված ծառայությունների ոլորտում 2018թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.6% նվազում, ինչին մեծապես նպաստել է մարդատար տրանսպորտի ծառայությունների սակագների 4.9% նվազումը (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 11.6% նվազումով): Հանգստի կազմակերպման համալիր ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են 0.1%-ով: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է սպասարկման ծառայությունների՝ 0.1%, բնակարանի նորոգման և սպասարկման ծառայությունների՝ 0.2%, իրավաբանական ծառայությունների՝ 0.2%, կրթության ծառայությունների սակագների 1.2% հավելաճ, իսկ կենցաղային սարքերի նորոգման, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների, կապի, բժշկական սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 1.0-0.5% նվազում, այդ թվում, նվազման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագների մակարդակը նվազել է 0.6%-ով