Դեն Ղարիբյան՝ Ազնավուրի Ազգային հարգանքի տուրքին ֆրանսիացու կատարած հայերեն երգի հեղինակը
Նախօրեին Փարիզում տեղի ունեցավ ֆրանսահայ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված Ազգային հարգանքի տուրքի արարողությունը։ Շանսոնյեի աճյունը՝ փաթաթված Ֆրանսիայի դրոշով, Հաշմանդամների պալատի բակ դուրս բերվեց Դլե Յաման երգի մեղեդիների ներքո։
Հարգանքի տուրքի արարողության ժամանակ հնչեց ևս մեկ հայերեն երգ, որն այնքան էլ ծանոթ չէր հայ հանրությանը, բայց իր երաժշտությամբ, խոսքերով ու ֆրանսիացի զինվորականի կողմից գեղեցիկ կատարմամբ հուզեց բոլորին։
Այսպես, երգը կոչվում է «Հայկական վալս», որը կատարում է Ֆրանսիայում հիմնադրված Bratsch երաժշտական համույթը։
Խումբը հիմնադրվել է 1972թ․-ին կիթառահար Դեն Ղարիբյանի ու ջութակահար Բրունո Ժիրարդի կողմից։ Այն մինչ այժմ թողարկել է ավելի քան 10 ալբոմ։
Bratsch-ի երաժշտությունը բազմազան է, որի վրա ազդեցություն է ունեցել ջազը, հայկական, ռուսական, հունական, ռոմա երաժշտությունը։
Խմբի առաջին ալբոմը՝ Sans Domicile Fixe թողարկվել է 1990թ․-ին, որը նրան մեծ ճանաչում է բերել։ Bratsch-ն իր «Plein du Monde» ալբոմի թողարկման համար համագործակցել է բազմաթիվ հայտնի աստղերի հետ, որոնցից էր նաև Ազնավուրը։ Խմբի հետ Ազնավուրը կատարել է «La Goutte D'eau» երգը (Ջրի կաթիլ)։ Երգը Ազնավուրը կատարում է ֆրանսերեն, իսկ Դեն Ղարիբյանը՝ հայերեն։
Խումբը 2015թ․-ին համերգային շրջագայությունից հետո հայտարարեց իր բաժանման մասին, սակայն այս օրերին այն համերգներ է տալիս որպես «Dan Gharibian Trio»։ Այսօր նրանց համերգը տեղի է ունենալու Ֆրանսիայի Ռեն քաղաքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան