Աշխարհը կանգնած է շոկոլադի դեֆիցիտի առաջ
Ամերիկյան Bloomberg գործակալությունը հայտնել է, որ աշխարհում հոկտեմբերից սպասվում է 50 հազար տոննա կակաոյի դեֆիցիտ, որը պայմանավորված է Ռուսաստանում շոկոլադի սպառման ծավալների ավելացման հետ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Աշխարհում ամենաշատ շոկոլադ ուտում են Շվեյցարիայի, Ավստրիայի և Գերմանիայի բնակիչները: Մասնավորապես, Շվեյցարիայում մեկ բնակիչը տարեկան միջինը ուտում է 8,6 կգ շոկոլադ, Ավստրիայում՝ 8 կգ, Գերմանիայում՝ 7,7 կգ շոկոլադ:
Ռուսաստանը վստահորեն զբաղեցնում է երկրորդ տեղը Արևմտյան Եվրոպայից հետո՝ մեկ բնակչի հաշվով տարեկան սպառելով 4,8 կգ շոկոլադ:
Գազետա.ռու-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանում շոկոլադի սպառման աճի տեմպը գրեթե չորս անգամ գերազանցել է համաշխարհային մակարդակը՝ 2,5%-ից հասնելով 9.2%-ի:
«Մենք ակնկալում ենք Ռուսաստանի շոկոլադի շուկայի հետագա աճ: Դա հաստատ բարձրացնելու է կակաոյի համաշխարհային պահանջարկը»,- ասել է Barry Callebaut ընկերության մենեջերը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան