Սաուդյան Արաբիան թույլ է տվել խուզարկել Ստամբուլում իր հյուպատոսությունը
Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը հայտարարել է, որ պատրաստ է թույլ տալ Թուրքիային խուզարկել Ստամբուլում իրենց հյուպատոսությունը։ Խուզարկության պատճառը սաուդյան ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացուն է։ Այս մասին գրում է «Ռաշա թըդեյ»-ը։
«Մենք արդեն իսկ հրավիրել ենք Թուրքիայի կառավարությանը՝ խուզարկելու մեր շինությունները։ Այդ կառույցները սուվերեն տարածքներ են, սակայն մենք թույլ ենք տվել նրանց մուտք գործել, անել այն ամենն, ինչ հարկավոր է։ Եթե նրանք խնդրեն մեզ, մենք, իհարկե, թույլ կտանք։ Մենք թաքցնելու ոչինչ չունենք»,- հայտարարել է արքայազնը։
Մուհամմեդ Բեն Սալման ալ Սաուդը հավելել է, որ Հաշքաջին լքել է դեսպանատան տարածքը մուտք գործելուց կարճ ժամանակ անց։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան