Ֆրանկոֆոնիայում Կոնգոյի պատվիրակ․ Մենք սովոր ենք ապրել միասին բազմազանության մեջ ու հարգել բոլորի մշակույթը
«Հայաստանը շատ եմ սիրում ու գնահատում։ Այն շատ լավ ու ջերմ է երկիր է։ Երիտասարդները հաճելի, ժպտերես, ուտելիքը շատ համեղ, մարդիկ՝ հյուրընկալ»,-Panorama-ի հետ Հայաստանի մասին իր տպավորություններով կիսվեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Գանայի պատվիրակության անդամ Բեթին։ Բեթին արդեն 10-րդ անգամ էր Հայաստանում գտնվում։
«Հայաստանին մաքսիմում հաջողություն եմ մաղթում այս գագաթնաժողովի անցկացման ընթացքում, որ այն ընդունի Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների առավելագույն թվով ղեկավարներ։Մեր համերաշխությունը Հայաստանին»,-ասաց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության պատվիրակության անդամ Իզաբել Մաթիկրուսը։
Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կարգախոս է ընտրվել «Ապրել միասին»-ը։ Հարցին, թե ինչ է նշանակում ապրել միասին Իզաբել Մաթիկրուսը պատասխանեց, որ Կոնգոյում ապրում են 480 տարբեր էթնիկ խմբեր ու իրենք սովորել են «ապրել միասին բազմազանության մեջ ու հարգել բոլորի մշակույթը։
Նշենք, որ այսօր Երևանում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի շաբաթը՝ հոկտեմբերի 7-ից 12-ը, Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստով։ Ֆրանկոֆոնիայի բուն գագաթնաժողովը, որին մասնակցում են 84 անդամ երկների ղեկավարները, տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան