Երևանում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստը
Այսօր Երևանում Ֆրանկոֆոնիայի շաբաթը մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի (ՖՄԽ) նիստով, որին մասնակցում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում անդամ երկրների դեսպանները։
Նիստը բացեց Ֆանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի ժողովրդին ու իշխանություններին ջերմ հյուրընկալության ու ընդունելության համար։
Միկաել Ժանն անդրադարձավ Հայաստանում քաղաքական անցմանը, «թավշյա հեղափոխության խաղաղ բնույթին, որը կարող է օրինակ լինել ողջ աշխարհի համար»։ Միկաել Ժանը նշեց, որ Ֆրանկոֆոնիան ուրախ է կրկին լինել Հայաստանում, այս դահլիճում, որը 2015թ․-ի հոկտեմբերին հյուրընկալեց Մշտական խորհրդի նիստն ու Նախարարական ժողովը։ Գլխավոր քարտուղարը «մեծ ցավ» հայտնեց Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ու ողջ Ֆրանկոֆոնիայի անունից ցավակցություններ հղեց։
Նշենք, որ այսօր ՖՄԽ-նիստում քննարկվելու է քաղաքական, դիվանագիտական և տնտեսական հարցեր, Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ համաժողովի և 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման, որոշումների և բանաձևերի նախագծերի վերաբերյալ հայտարարությունների ընդունման հետ կապված հարցերը։ Այս ողջ քննարկումներն անցկացվում են փակ ռեժիմով։
Հիշեցնենք, որ Երևանում Ֆրանկոֆոնայի շաբաթը կտևի հոկտեմբերի 7-ից 12-ը։ Ֆրանկոֆոնաիյի բուն գագաթնաժողովը, որին մասնակցում են 84 անդամ երկների ղեկավարները, տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա