Մարզահամերգային համալիրը՝ զարդարված Ֆրանկոֆոնիայի խորհրդանիշ նռների ծաղկային կոմպոզիցիաներով
Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։
Համաժողովի լոգոյի դիզայնի հայեցակարգը մշակվել է ֆրանկոֆոնիայի բնօրինակ լոգոյի ձևի և կառուցվածքի հիման վրա: Նուռը հանդիսանում է գագաթնաժողովը հյուրընկալող երկրի՝ Հայաստանի խորհրդանիշերից մեկը։ Կազմակերպության դինամիկ առաջընթացը ներկայացնելու և հինգ գույների միջև կապը ցույց տալու համար նռները պատկերված են հետագծերով՝ ստեղծելով շարժման և արագության տպավորություն:
Մարզահամերգային համալիրում, որտեղ անցկացվում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցառումները, զարդարվել են նռներով պատրաստված ծաղկային կոմպոզիցիաներով։
Նշենք, նաև, որ գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին` հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։
Հարակից հրապարակումներ`
- ՖՄԿ-ում ՀՀ դեսպան․ Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում բոլոր փաստաթղթերն ընդունվելու են կոնսենսուսով
- Ֆրանկոֆոնիայում Կոնգոյի պատվիրակ․ Մենք սովոր ենք ապրել միասին բազմազանության մեջ ու հարգել բոլորի մշակույթը
- Երևանում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան