ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ կողմ են, որ ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին
ԱԺ հանրապետական խմբակցության մի շարք նախկին և ներկա պատգամավորներ հանդես են եկել արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս տարվա դեկտեմբերին անցկացնելու օգտին։
Նրանց թվում են Արման Սահակյանը, Ալիկ Սարգսյանը, ով իդեպ հայտարարել է, որ պատրաստվում է լքել Հանրապետական խմբակցությունը։
Վերջինս հայտնել է, որ արդեն մեկ շաբաթ է՝ ինքը խորհրդարան չի գնում և շուտով մանդատը վայր կդնի:
Արման Սահակյանն էլ ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում է՝ ինքը կողմ է Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։
«Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնվեն Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող մեծամասնությունը»,- գրել է նա։
Նկատենք, որ այսօր կայացած խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրան Բաղդասարյանը վերահաստատել էր, որ իրենք դեկտեմբեր ամսին ԱԺ արտահերթ ընտրույթուններ անցկացնելու համար որևէ որոշում կամ քննարկում չեն ունեցել։ Նա համոզմունք էր հայտնել, որ դա վտանգավոր քայլ է, հղի է տարբեր վտանգներով, կարող է ձևավորվել միահեծան Ազգային ժողով։
Որոշ ՀՀԿ-ականների՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու թեմայի շուրջ քիչ առաջ ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ անհրաժեշտ է քաջալերել և ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու և դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը կոչ է անում քաջալերել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին հանդես եկած պատգամավորներին
- Իմ քաղաքական ուժը պատրաստ չէ մեկ կետով բանակցությունների. Վահրամ Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները