Հնարավոր է Ախալցխայում Շառլ Ազնավուրի անունով փողոց անվանակոչվի
Ախալցխայի հայկական գերեզմանատանը ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի նախնիների շիրիմի մոտ տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն, որը կատարել է Ախալցխայի հոգևոր տեսուչ Տեր Հակոբ Աբեղա Սահակյանը։ Մարդիկ ծաղիկներ են խոնարհել Ազնավուրի նախնիների շիրիմին։
akhaltskha.net-ի հաղորդմամբ, ախալցխացիների հետ միասին հոգեհանգստյան արարողությանը ներկա է եղել նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիորգի Կոպաձեն։ Պատգամավորը իր խոսքում նշել է, որ Ազնավուրի կորուստը ցավ է ոչ միայն հայ ժողովրդի համար, այլև վրաց ժողովրդի։ Նա նաև խոստացել է, որ քաղաքապետարանում պատգամավորների հետ միասին առաջ է քաշելու այն հարցը, որ Ախալցխայում Շառլ Ազնավուրի անունով փողոց անվանվի։
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից: Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թբիլիսիում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը (Շառլի պապը Թբիլիսիի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր)։
Նշենք, որ Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թ-ին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ-ին դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թ-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:
Հիշեցնենք, որ լեգենդար Շառլ Ազնավուրը կյաքից հեռացել է 94 տարեկանում, 2018թ.-ի հոկտեմբերի 1-ին: Նա հուղարկավորվել է ընտանեկան գերեզմանատանը` Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆոր-լ’Ամորիում։
Հարակից հրապարակումներ`
- Ազնավուրի ավագ դուստրը ընտանեկան լուսանկար է հրապարակել
- Կիևում ի հիշատակ Ազնավուրի հոգեհանգստյան կարգ է մատուցվել
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահել է Շառլ Ազնավուրի հուղարկավորությունը
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին
- Ստեփանակերտում Ազնավուրի անվան մշակութային կենտրոնում հիշատակման արարողություն է անցկացվել
- Դեն Ղարիբյան՝ Ազնավուրի Ազգային հարգանքի տուրքին ֆրանսիացու կատարած հայերեն երգի հեղինակը
- Էմանուել Մակրոնն Ազնավուրին նվիրված հայրերեն գրառում է արել ֆեյսբուքում
- Մոմերով երթ` նվիրված Ազնավուրի հիշատակին
- «Սեզար» մրցանակաբաշխությունը նվիրված կլինի Շառլ Ազնավուրին
- Ութ տասնամյակ այս անունը ժպիտ է փորագրել միլիոնավոր դեմքերի վրա. Փաշինյանը՝ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը
- Շառլ Ազնավուրի «Տարեք ինձ» երգի ու ծափահարությունների ներքո շանսոնյեի հարգանքի արարողությունն ավարտվեց
- Հայոց եկեղեցիներում կկատարվի հոգեհանգիստ Շառլ Ազնավուրի համար
- Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառումներ Երևանում
- Շառլ Ազնավուրն իր կտակը կազմել է 30 տարի առաջ՝ ընտանեկան վեճերից խուսափելու համար
- Արա Գևորգյանը երգ է նվիրել Շառլ Ազնավուրի հիշատակին․ Մեր Շառլ
- Վաղը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Շառլ Ազնավուրի հիշատակի երեկո
- Թուրք հոդվածագիր. Ազնավուրի երգերը թաքուն հրավեր էին` գլուխներս մեկի ուսին դնելու, մեր ուսերին մեկի գլուխը զգալու
- Ազնավուրի պատվին Ազգային հարգանքի տուրքը ուղիղ կհեռարձակվի ֆրանսիական հեռուստատեսությամբ
- Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում սուգ կհայտարարվի
- Ազնավուրի մահվան կապակցությամբ ՀՀ դեսպանություններում բացվել են սգո մատյաններ
- Աշխարհը հրաժեշտ կտա Ազնավուրին հոկտեմբերի 5-ին
- Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը
- Համերգ՝ նվիրված է Շարլ Ազնավուրի հիշատակին
- Շառլ Ազնավուրի մահվան պատճառը
- «Ազնավուր» կենտրոնում սգո մատյան է բացվել
- Մակրոնը Շառլ Ազնավուրի մասին հայերեն գրառում է կատարել
- Ընկերները պատմել են Ազնավուրի կյանքի վերջին օրերի մասին
- Ֆրանկոֆոնիայի գալա-համերգի մի մասը նվիրված է լինելու Շառլ Ազնավուրին
- Բաբլոյանը գրառում թողեց «Ազնավուր»-ի կենտրոնում բացված սգո մատյանում
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն անհամբերությամբ էր սպասում Ազնավուրի հետ առաջիկա հանդիպմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան