Բակո Սահակյան. Մոնսերատ Կաբալյեն այն մարդկանցից էր, որ լույս ու ջերմություն էր սփռում շուրջը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, հեռագրում ասված է.
«Արցախում խոր ցավով տեղեկացանք աշխարհահռչակ օպերային երգչուհի, հայ ժողովրդի մեծ բարեկամ Մոնսերատ Կաբալյեի մահվան մասին։
Նա պատկանում էր այն բացառիկ մարդկանց շարքին, ովքեր իրենց կյանքով, գործունեությամբ, սկզբունքներով ու գաղափարներով նպաստում են աշխարհում բարության ու մարդասիրության տարածմանը, լույս ու ջերմություն են սփռում իրենց շուրջ:
Ակնառու սոպրանոյի այցելությունն Արցախ և «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմը նշանակալի իրադարձություն դարձավ մեր երկրի կյանքում՝ մեծ ներդրում ունենալով Արցախը աշխարհին ներկայացնելու գործում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա արվեստի բազմամիլիոն երկրպագուներին և մաղթում տոկունություն ու ոգու կորով։
Մոնսերատ Կաբալյեի անունը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ»։
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն մահացել էր հոկտեմբերի 6-ին, Բարսելոնայում 85 տարեկանում։ 2013 թվականին Մոնսերատ Կաբալյեն ելույթ է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այցելել է նաև Արցախ։ 2014-ի հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել երգչուհու բացառիկ համերգը` նվիրված Արցախում զինադադարի հաստատման 20-ամյակին: Արցախ այցի պատճառով Մոնսերատ Կաբալյեն հայտնվել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»։
Հարակից հրապարակումներ`
- Օպերայի և բալետի թատրոնում տեղի կունենա Մոնսերատ Կաբալյեին նվիրված հիշատակի երեկո
- Մահացել է Մոնսերատ Կաբալյեն
- Մոնսերատ Կաբալյեն հոսպիտալացվել է
- Աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեն կրկին Արցախում է
- Արցախի նախագահը մասնակցել է Մոնսերատ Կաբալյեի ալբոմի շնորհանդեսին. «Իրադարձությունը պատմական է Արցախի համար»
- Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և Արցախ. Քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը` Փարիզում
- Մոնսերատ Կաբալիեն, ՌԴ Պետդումայի անդամը և ևս 333 հոգի. Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է Արցախ այցելած անձանց ցուցակը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան