Ինտերպոլի նախագահը հրաժարական է տվել
Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյը հրաժարական է տվել։ Այդ մասին ասվում է միջազգային կազմակերպության հայտարարության մեջ, -այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Լիոնում գտնվող գլխավոր քարտուղարությունը Ինտերպոլի նախագահի պարտականությունները վայր դնելու մասին դիմում է ստացել», - նշվում է հայտարարությունում։
Ըստ կանոնադրության՝ Ինտերպոլի նոր ղեկավար կդառնա առաջին փոխնախագահ Կիմ Յոնգ Յանգը։
Կազմակերպության նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա նոյեմբերի 18-21-ը Դուբայում կայանալիք Ինտերպոլի գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի ժամանակ։
Հիշեցնենք, որ Ինտերպոլի նախագահն օրեր առաջ անհետացել էր և Ֆրանսիայի իշխանությունները նրա անհետացման փաստի առթիվ հետաքննություն էին սկսել:
Statement by the INTERPOL General Secretariat on the resignation of
— INTERPOL (@INTERPOL_HQ) October 7, 2018
Meng Hongwei. pic.twitter.com/c2daKd9N39
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան