«Շիրակ կենտրոն». Տնակային ավանների ընտանիքներում տղամարդկանց բացակայությունը կրում է համատարած բնույթ
Կոմունալ-կենցաղային տարրական պայմաններից զուրկ վագոն-տնակներում բնակվելը հարյուրավոր անօթևան ընտանիքների համար վաղուց դարձել է սովորական երևույթ, իսկ ընտանիքներից տղամարդկանց բացակայությունը կրում է համատարած բնույթ: «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն ահազանգում է, հատկապես ձմռանը առավել ծանր է այդ տնակներում պատսպարված միայնակ մայրերի վիճակը: Նրանց մեծ մասի համար ձմռան վառելիքը համարվում է ամռան ամիսներին կուտակած պլաստիկ շշերը, հնամաշ շորերն ու կոշիկները:
ԿՀ-ի պատրաստած տեսանյութը Գյումրու տնակում բնակվող ընտանիքի մասին է: Նրանք ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում և անհայտ է, թե երբևէ կունենա՞ն քարաշեն բնակարան:
Հ.Գ. Ի դեպ 1988-ի երկրաշարժից շուրջ 30 տարի անց էլ Գյումրիով մեկ դեռևս սփռված են մնում ավելի քան 2000 կիսախարխուլ վագոն-տնակներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան