Բրիտանացի երաժիշտները նամակ են հղել Թերեզա Մեյին՝ ընդդեմ Brexit-ի
Բրիտանացի մի շարք երաժիշտներ իրենց ստորագրությունն են դրել Brexit-ի դեմ բաց նամակի տակ, որը հասցեագրված է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին։ Այս մասին հայտնել է The Guardian-ը, գրում է Գազետա.ռու-ն։
Ըստ պարբերականի՝ նամակը պատրաստել է իռլանդացի երաժիշտ Բոբ Հելդոֆը։ Նամակի տակ ստորագրել են նաև երգիչներ Էդ Շիրանը, Ռիտա Օրան, Դեյմոն Ալբարնը և Սթինգը։
Նամակի տեքստում նշվում է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը անդառնալի վնաս կհասցնի բրիտանական մշակույթին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան