ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանկոֆոնիայի համար շնորհակալություն հայտնեց Էդվարդ Նալբանդյանին
Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում այսօր Մարզահամերգային համալիրում սկսվեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը:
Բացման խոսքում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին «քանի որ իրոք նրա պաշտոնավարման ժամանակ էր, որ Հայաստանը ստանձնեց նախարարական համաժողովի նախագահությունն ու նրա պաշտոնավարման ժամանակ էր, որ կայացվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն Հայաստանում անցկացնելու որոշումը»։
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ մեծ ցավ է մեծ հայի, մեծ Ֆրանսիացու, աշխարհի մեծ քաղաքացու՝ Շառլ Ազնավուրի բացակայությունը, ով ավելի մեծ էր, քան աշխարհը։
«Այն ցավը, որ մեզ հարվածեց, զրկեց Ֆրանկոֆոնիային իր մեծագույն դեսպաններից»,-ասաց Զոհրաբ Մնացականյանն ու դահլիճը մեկ րոպե լռությամբ հարգեց Ազնավուրի հիշատակը. «Մարդ, ով իր ողջ կյանքն անցկացրել է մշակութային բազմազանության, համերաշխության ու հումանիզմի արժեքներով, որոնք նաև Ֆրանկոֆոնիայի հիմքում ընկած արժեքներն են»։
Նշենք, որ մինչ համաժողովի մեկնարկը Մարզահամերգային համալիրում հնչում էին Ազնավուրի երգերը։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան