ԱՄԷ-ի պետնախարար․ Գագաթնաժողովի հիմնական ուղերձներն են ապրել, աշխատել միասին հանուն խաղաղության
«Արաբական Միացյալ Էմիրությունները Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցել է 2010թ․-ից։ Շատ հաճելի է մասնակցել այս գագաթնաժողովին։ Մենք մեծապես գնահատում ենք Հայաստանի կառավարության, ժողովրդի հյուրընկալությունը, մեծահոգությունն այս գագաթնաժողովում։ Մենք 2015թ․-ին ևս ժամանել էինք Հայաստան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին։ Շատ տպավորված ենք Հայաստանի կողմից գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներով»,-այս մասին այսօր Panorama-ին ասաց Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Զաքի Անվար Նուսեյբեհը, ով մասնակցում է Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին։
Panorama-ի հարցին, թե որն է այս գագաթաժողովի հիմնական ուղերձը, որ մասնակիցները ցանկանում են հղել Ֆրանկոֆոն աշխարհին՝ Զաքի Անվար Նուսեյբեհը պատասխանեց, որ միասին լինելու վերաբերյալ գագաթնաժողով է։
«Գագաթաժողովի ուղերձներն են աշխատել միասին, ապրել միասին, աշխատել միասին խաղաղության, մարդու իրավունքների, կանանց և տղամարդկանց հավասարության համար։ Սրանք արժեքներ են, սկզբունքներ, որոնց մենք կապված ենք ու պարտավորված»,-ասաց ԱՄԷ-ի պետնախարարը։
Հարցին, որ այս գագաթաժողովի ժամանակ սպասվում է ՖՄԿ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրություն, արդյո՞ք կա կոնսենսուս այս հարցում՝ Զաքի Անվար Նուսեյբեհը նշեց, որ այս պահին Արաբական Միացյալ Էմիրությունները Ֆրանկոֆոնիայում դիտորդի կարգավիճակ ունեն ու չեն մասնակցում այդ հարցի քննարկմանը։
«Հույս ունենք, որ այս գագաթաժողովում մենք կդառնանք ասոցացված անդամ»,-ասաց Զաքի Անվար Նուսեյբեհը։
Հիշեցնենք, որ կազմակերպությունը ներկայումս ունի 84 անդամ երկիր, որից 58-ը լիիրավ կամ ասոցացված անդամ են, իսկ 26-ը՝ դիտորդ։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳ նախարար․ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ձևակերպում կլինի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի փաստաթղթում
- Ֆրանկոֆոնիան հարթակ է՝ մեր առաջ ծառացած մարտահրավերներին արձագանքելու համար. ԱԳ նախարար
- ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանկոֆոնիայի համար շնորհակալություն հայտնեց Էդվարդ Նալբանդյանին
- ՖՄԿ-ում ՀՀ դեսպան․ Հայաստանը կարևորում է երիտասարդների ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի աշխատանքներին
- Մարզահամերգային համալիրը՝ զարդարված Ֆրանկոֆոնիայի խորհրդանիշ նռների ծաղկային կոմպոզիցիաներով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան