Հետքի վրա ենք. ՔԿ նախագահը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործի մասին
«Վստահեցնում եմ՝ արվում է ամենը գործը բացահայտելու ուղղությամբ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ պատասխանելով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսազրույցի գաղտնասլման գործի վերաբերյալ հարցերին։ Նա նշեց, որ համապատասխան փորձաքննությունները նշանակվել են, փորձաքննությունների արդյունքներով կկայացվեն համապատասխան որոշումներ։
ՔԿ նախագահն ասաց, որ խուզարկություններ, առգրավումներ են կատարել, փորձաքննություններ են նշանակել։ Հարցին, թե գաղտնալսումը հայաստանյան ուժերի՞ կողմից է կատարվել, թե՞ դրսի, նա պատասխանեց, որ այս փուլում գործի քննության, վարկածների, ձեռք բերված ապացույցների տեսակետից հրապարակելը ճիշը չի լինի։
Պատասխանելով հարցին, թե հետքի վրա՞ եք, Հ Գրիգորյանը ասաց. «Իհարկե»։
«Դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ, փոխանցվել է քննչական կոմիտեի վարույթ, կատարվել ու կատարվում են բազմածավալ քննչական և դատավարական գործողություններ։ Գործի առանձնահատկությունններից ելնելով, կարծում եմ, այս փուլում ճիշտ չէր լինի խոսել կատարվող գործողությունների մասին, դատավարական որոշումներ կայացնելու փուլում մենք կտեղեկացնենք»,- ասաց նա։
Հ. Գրիգորյանը նաև նշեց, որ այս գործով փորձաքննություններ իրականացնելու գործընթացում միջազգային փորձագետներ ներգրավելու անհրաժեշտություն չկա, քանի որ հայ մասնագետները ունեն համապատասխան գիտելիքներ։
Հարակից հրապարակումներ`
- Չի բացառում, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային գաղտնալսման գործով հարցաքննության հրավիրվի նաև ՀՀ վարչապետը. Կոստանյան
- Գևորգ Կոստանյանը չի բացառում, որ գաղտնալսում են նաև իր հեռախոսը
- Քոչարյանի փաստաբանը չի բացառում, որ գաղտնալսումն արվել է ԱԱԾ-ում
- Ես ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել. դատավոր Վաչե Մարգարյան
- ԱԱԾ պետ. Մանրակրկիտ քննությունը կպարզի, թե ով է կատարել գաղտնալսումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան