Ձգտում ենք անել ամեն ինչ՝ հակամարտության կողմերին աջակցելու խաղաղ պայմանավորածություններ մշակելու հարցում. Կարասին
Գոյություն ունի միայն մեկ իրատեսական հեռանկար՝ Արցախյան հակամարտության կարգավորում բանակցությունների ճանապարհով։ «Իզվեստիային» տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգոր Կարասինը։ Ներկայացնում ենք հարցազրույցից հատվածներ, ամբողջական տարբերակին կարելի է ծանոփթանալ այս հղմամբ։
-Գարնանը Հայաստանում ղեկավարություն փոխվեց։ ՌԴ-ում շատերը մտահոգվում էին, որ նոր իշխանությունների գալը կբարդացնի Երևանի և Մոսկվայի հարաբերությունները։ Կարելի՞ է ասել, որ Հայաստանն ու Ռուսաստանն առաջվա նման դաշնակիցներ են։ Ինչպե՞ս է այն ժամանակից ի վեր փոխվել ռուս-հայկական համագործակցությունը։
- Դուք գիտեք, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններց հետո հայ-ռուսական՝ ավանդաբար ինտենսիվ երկխոսությունը շարունակվում է բարձր մակարդակով։ Հաշված ամիսների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիրմի Պուտինի երեք և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երկու հանդիպում։ Մեր ղեկավարները մի քանի անգամ շփվել են հեռախոսով։ Այդ շփումների գլխավոր արդյունքը մենք դիտարկում ենք առկա քաղաքական կուրսի՝ հետագայում ևս անփոփոխ պահելը։
Չնայած Հայաստանի ներքաղաքական կյանքի որոշակի անկայունության պահպանմանը՝ կոնկրետ ուղղություններով համագործակցությանը միտված աշխատանքներ են տարվում։ Ավելի քան խոսուն է երկկողմ ապրանքաշրջանառության դրական դինամիկան։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2018 թվականի առաջին կիսամյակի համար աճը կազմել է 23.4 տոկս՝ 925.6 միլիոն դոլար։
-Հայասատանում նոր ղեկավարության օրոք ղարաբաղյան հակամարտության կարգավորման ի՞նչ հեռանկարներ են բացվում։
- Գոյություն ունի միայն մեկ իրատեսական հեռանկար՝ Արցախյան հակամարտության կարգավորում բանակցությունների ճանապարհով։ Անվտանգության, կայունության և զարգացման հաստատման հարցում հայ և ադրբեջանցի ժողովուրդների կենսական շահագրգռվածությունը բանակցային գործընթացի հիմքն է և շարժիչ ուժը։Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ռուսաստանը սերտորեն աշխատում է «եռյակի» մյուս անդամների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ։ Մենք մեր կողմից ձգտում ենք անել ամեն հնարավորը՝ հակամարտության կողմերին աջակցելու խաղաղ պայմանավորածություններ մշակելու հարցում։Մեր այս դիրքորոշումն անփոփոխ է մնում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան