Փաշինյանը գուցե հրաժարական չտա
«Ես հիմա տեսնում եմ, որ շատ մեծ հանրային դժգոհություն կա իմ հրաժարականի կապակցությամբ»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, չի ցանկանում՝ իրենք նմանվեն այն իշխանություններին, որ երկար ժամանակ հանրությունը պահանջում է հրաժարական տալ, սակայն նրանք չենք գնում այդ քայլին։
«Հիմա եթե հանրությունը պահանջում է հրաժարական չտալ, և իշխանությունը համառորեն հրաժարական է տալիս... Պետք է այնպես անենք, որ այս իրավիճակը լինի հասկանալի իր բոլոր նրբություններով։ Իհարկե, քավ լիցի, ես հասկանում եմ, որևէ գործողություն չպետք է անեմ ժողովրդի իշխանությունը վտանգի տակ դնելու համար, բայց մյուս կողմից մենք պետք է անպայման արտահերթ ընտրություններ անենք, որպեսզի բարիկադային ռեժիմից անցնենք առօրյա աշխատանքային ռեժիմի»,-ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ-ն հայտարարել է մայիսին արտահերթ ընտրություններ անցկացնելու դեպքում իրենք գրավոր երաշխավորելու են, որ իրենց թեկնածուին չեն առաջադրելու, Փաշինյանն արձագանքեց. «Ինչի հիմա իրենք պատրաստվում են առաջադրել իրենց թեկնածո՞ւին»։
Լրագրողները նկատեցին՝ ՀՀԿ-ն չի բացառում, վարչապետն էլ նկատեց. «Դա նշանակում է, որ իրենք շարունակում են չհասկանալ քաղաքական իրավիճակը։ Այսինքն, նրանք մի կողմից ասում են՝ հանդուրժողականության մթնոլորտ են ակնկալում, մյուս կողմից էլ անում են բաներ, որ հասարակությունն իրենց չհանդուրժի։ Կարծում եմ՝ սա ճիշտ ճանապարհը չի։ Ես կոչ եմ անում ուղղակի այդ ռեժիմից դուրս գալ, որովհետև չի կարելի անընդհատ տպավորություն ստեղծվի, որ կա քաղաքական ուժ, որի նպատակն է խանգարել պետությանը, երկրին, ժողովրդին առաջ ընթանալու։ Ես կոչ եմ անում ՀՀԿ-ին, ուղղակի դուրս գալ այդ դերակատարությունից։ Ես այդ սցենարը նույնիսկ չեմ ուզում քննարկել»,-նշեց կառավարության ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Ես պատրաստ եմ հանդիպել Ծառուկյանի հետ
- Վարչապետի թեկնածու առաջադրելու դեպքում քաղաքական ուժերը կճոճեն նավակը, որում գտնվում են. Լենա Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան