Փաշինյան. Ես պատրաստ եմ հանդիպել Ծառուկյանի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ պատրաստ է հանդիպել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։
«Փարիզում իմ գտնվելու ընթացքում որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք անպայման մենք հաշվի կառնենք։ Մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը»,-ասաց Փաշինյանը։
Ծառուկյանի հետ հանդիպմանը, ըստ կառավարության ղեկավարի, կքննարկեն իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ պատկերացումները։
Գործադիրի ղեկավարը չբացառեց, որ Դաշնակցության հետ ևս հանդիպում կլինի։
«Փարիզում գտնվելու ընթացքում որոշակի շփումներ եղան Դաշնակցության սփյուռքի կառույցների ներկայացուցիչների հետ, կարծում եմ, կլինի քննարկում»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին