Եվգենի Պետրոսյանի կնոջ բանկային հաշիվները կալանքի տակ են
Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը Եվգենի Պետրոսյանի և նրա կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի ամուսնության գործընթացի ժամանակ կալանք է սահմանել հումորիստի կնոջ հաշիվների վրա: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով ՏԱՍՍ գործակալությանը:
«Կոչ ենք անում հակառակ կողմին նստել բանակցային սեղանի շուրջ, հաշտությամբ ավարտել ամուսնալուծության գործընթացն ու վերջ տալ լարվածության ստեղծմանը ինչպես իրենց, այնպես էլ միլիոնավոր հեռուստադիտողների համար»,- ասել է Եվգենի Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինին:
Ըստ աղբյուրի՝ կալանքը դրված է ռուսական տարբեր բանկերում ռուբլու և արտարժութային հաշիվների վրա: Ըստ Ժորինի՝ խոսքը տասնյակ միլիոնավոր ռուբլու մասին է:
Հիշեցնենք, որ Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծության գործընթացը սկսվել է այս տարվա օգոստոսից:
Հարակից հրապարակումներ`
- Եվգենի Պետրոսյանի թանկարժեք ժամացույցը հնարավոր է կիսվի
- Եվգենի Պետրոսյանն ու կինը ունեցվածքը կկիսեն դատարանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան