Շատ կառուցողական մոտեցում են ցուցաբերում. Վարչապետի խոսնակը՝ որոշ ՀՀԿ-ականների հայտարարությունների մասին
«Ըստ այս հուշագրի այդ տարբերակն ընկած է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև ստորագրված հուշագրի կոնցեպտում»,- լրագրողներին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ պատասխանելով հարցին, թե դատելով վարչապետի և ԲՀԿ առաջնորդի միջև ստորագրված հուշագրի տեքստից՝ խորհրդարանը ցրելու միայն վարչապետի հրաժարականի տարբերակն է քննարկվում։
Պատասխանելով այն հարցին, թե ՀՀԿ առանձին պատգամավորներ վարչապետին աջակցություն հայտնող հայտարարություններ էին տարածել, բանակցությունների արդյունքո՞ւմ են այդ հայտարարությունները, նա ասաց. «Ինձ թվում է՝ իրենք շատ լավ հասկանում են հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակը, նաև հաշվի առնելով մայիսյան դեպքերի փորձը։ Նոր չեն քաղաքականության մեջ: Ինձ թվում է շատ կառուցողական մոտեցում են ցուցաբերում, ինչը շատ ողջունելի է»։
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն առանձին այդ պատգամավորների հետ չի՞ բանակցել, վարչապետի խոսնակը պատասխանեց, որ ոչ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ-ականները հանդիպել են փոխվարչապետի հետ
- Քո կողքն եմ եղել, քո կողքը լինելու եմ. Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին
- Հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև ստորագրված հուշագիրը
- Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր. Նիկոլ Փաշինյան
- Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանին
- Սա ոչ առաջին դեպքն է, ոչ վերջին, որ ով հաղթում է՝ նրա կողմն են կանգնում. Շարմազանով
- ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ կողմ են, որ ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին
- Փաշինյանը կոչ է անում քաջալերել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին հանդես եկած պատգամավորներին
- Իմ քաղաքական ուժը պատրաստ չէ մեկ կետով բանակցությունների. Վահրամ Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան