ԱԳ նախարար․ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ձևակերպում կլինի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի փաստաթղթում
«Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի ավարտին կընդունվի 6 բանաձև, որոնցից մեկը վերաբերվում է քաղաքական հարցերին ու այնտեղ կլինի Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ձևակերպում»,-այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո գագաթաժողովի անցկացումը վկայում է մեր պետության կարողությունների մասին։
«Անկախ ներքաղաքական զարգացումներից, անմիջապես դրսևորվեց քաղաքական կամք՝ լավագույնս ապահովելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը»,-ասաց ԱԳ նախարարը։
Զոհրաբ Մնացականյանը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կարևորեց նաև Հայաստանի ու Աֆրիկյան երկրների հետ համագործակցության զարգացման առումով, որը հնարավորություն է մեզ ավելի ճանաչելի դարձնել Աֆրիկյան երկրներում, ուսումնասիրել հնարավորությունները, որով մեր տնտեսությունը կարող կարող է մուտք գործել այդ շուկարները և նաև հրապուրել նրանց տնտեսությանը մեր շուկայի հանդեպ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին