
Թուրքիան ցանկություն է հայտնել խուզարկություն անցկացնել Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում
Թուրքիան դիմել է Սաուդյան Արաբիային՝ թույլ տալու Ստամբուլում տեղակայված գլխավոր հյուպատոսությունում խուզարկություն անցկացնել։ Այս մասին հյատնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Press TV-ին։
Ինչպես նշվում է, նման խնդրանքը պայմանավորված է սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման հետ։
Համաձայն առկա տեղեկությունների՝ թուրքական կողմը խուզարկություն անցկացնելու խնդրանքով դիմել է Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բուլղարիայի Ռուսե քաղաքում սպանվել է 30-ամյա հեռուստալրագրող Վիկտորիա Մարինովային։