Մենք որևէ խնդիր չունեինք. Իվետա Տոնոյան
«Հուշագիր է ստորագրվել, արտահերթ ընտրությունների անցկացման մասով պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպման ավարտից հետո լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նա նշեց, որ որևէ այլ մանրամասնի չի տիրապետում։
Հարցին, թե ի՞նչ փոխվեց, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի երեկ դեռ դեմ էին արտահայտվում դեկտեմբերին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նա ասաց, որ կարճ ժամանակահատավածում կստանան այս հարցերի պատասխանները։
Պատասխանելով հարցին, թե վարկանիշը փրկելու խնդիր ունեի՞ք, դրա համար գնացիք այս հուշագրին, Իվետա Տոնոյանն ասաց. «Մենք որևէ խնդիր չունեինք»։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր. Նիկոլ Փաշինյան
- Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին