Քո կողքն եմ եղել, քո կողքը լինելու եմ. Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Բոլորս գիտենք, որ ոչ սովորական քաղաքական իրավիճակում ենք գտնվում ներկայումս, և, իհարկե, մեր պարտավորությունն է փորձենք ստեղծված իրավիճակը հաղթահարել բանակցությունների, պայմանավորվածությունների քաղաքական տրամաբանության մեջ»,-ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Շարունակելով իր խոսքը՝ վարչապետն ասել է. «Ուզում եմ ընդգծել, որ նախորդ շաբաթ ձեր տված հարցազրույցը նաև այդպիսի հնարավորություն ստեղծեց, քանի որ դրա բովանդակությունից ակնհայտ էր, որ մենք ունենք քննարկելու բան: Արդեն իսկ ակնհայտ է, որ որոշակի պատկերացումներ համընկնում են, և դուք, ըստ էության, պաշտպանեցիք դեկտեմբերին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անելու գաղափարը։ Մեր հանդիպման նպատակը այդ իրավիճակը քննարկել է։ Կուզենայի ավելի մանրամասն լսել ձեր պատկերացումները, թե ինչպես հասնենք այդ նպատակի իրագործմանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ շարժումը սկսելու հենց առաջին օրվանից աջակից են եղել, սպասել են, որ շարժման նպատակը իրականություն դառնա:
«Նորից եմ ասում՝ բոլոր հարցերով եղել եմ իմ ժողովրդի կողքին, շարժման կողքին, ձեր կողքին, մեր մասով մեր աշխատանքները կատարել ենք, կատարում ենք, կատարելու ենք: Մենք ընդունել ենք հեղափոխությունն այն պահից, գիտեք, որ ձերբակալումն էր, մյուսն էր, մյուսն էր: Պարոն վարչապետ, ոչ մեկն էլ չէր պատկերացնում, որ կարող է Սերժ Սարգսյանը հրաժարական տալ, բայց մենք էդ պահից ամբողջ իմ թիմով կանգնել ենք ձեր կողքին։
Ես պատրաստ եմ՝ քննարկենք, մեր ժողովուրդը ուզում է, դրա անհրաժեշտությունը կա, որ նորից հետհեղափոխական ինչ-որ քայլեր չլինեն, լինի ավելի ապահով, ավելի հանգիստ, որ ժողովուրդն ցանկացած կուսակցությանն իրենց ձայները տա, ապահով լինեն, զարգացում, առաջընթաց լինի։ Ես միշտ դրան կողմնակիցն եմ եղել, քո կողքն եմ եղել, քո կողքը լինելու եմ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ հուշագիր է ստորագրվել 2018թ. դեկտեմբերին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև ստորագրված հուշագիրը
- Մենք որևէ խնդիր չունեինք. Իվետա Տոնոյան
- Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր. Նիկոլ Փաշինյան
- Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանին
- Փաշինյան. Ես պատրաստ եմ հանդիպել Ծառուկյանի հետ
- Ծառուկյան. Մենք ասում ենք՝ կառավարության կետերը կատարենք, անցնենք ընտրության
- Ծառուկյան. Վարչապետն իր թիմի ներսում պետք է փնտրի հակահեղափոխականների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան