ՀՅԴ-ականները հանդիպել են փոխվարչապետի հետ
Այսօր երեկոյան ՀՅԴ ներկայացուցիչները՝ ԱԺ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը կառավարությունում հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ։
«Ունեցել ենք շատ շահագրգիռ, օգտակար քննարկում հարցերի լայն շրջանակի հետ կապված։ Կարծում եմ՝ հետագա քննարկումները հնարավորություն կտան ճիշտ լուծումներ գտնելու և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար»,- հանդիպումից հետո լրագրողներին ասաց Արսեն Համբարձումյանը։
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպման ժամանակ համատեղ հուշագիր է ստորագրվել 2018թ. դեկտեմբերին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Քո կողքն եմ եղել, քո կողքը լինելու եմ. Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին
- Հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև ստորագրված հուշագիրը
- Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր. Նիկոլ Փաշինյան
- Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանին
- Փաշինյան. Ես պատրաստ եմ հանդիպել Ծառուկյանի հետ
- ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական 6 մարզպետներն ազատվեցին պաշտոններից
- ՀՅԴ ԳՄ. Գործ ունեք ժողովրդավարության անվան տակ Հայաստանում քաղաքական մենիշխանություն հաստատելու նորօրյա փորձի հետ
- Մենք այսպես ո՞ւր ենք գնում ընտրությունների, այս ձևով ընտրված ԱԺ-ն ո՞ւմ է պետք. Ռուստամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան