Ուկրաինայում կոշտ են պատասխանել Ռուսաստանի հետ խաղ անցկացնելու հնարավորությանը
Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան Ֆեյսբուքի իր էջում պատասխանել է Ռուսաստանի հավաքականի հետ ընկերական խաղ անցկացնելու՝ Sport for all կազմակերպության առաջարկին:
«Ներկա պայմաններում դա հնարավոր է միայն Ուկրաինա-Մարս հանդիպումից հետո: Ուկրաինա-ագրեսոր-երկիր խաղի անոնսը տարածել են ուկրաինական ու ռուսական ԶԼՄ-ները: Դա իրապես զվարճալի էր»,- գրել է Ուկրաինայի ֆեդերացիան:
Լենտա.ռու-ն գրում է, որ նման առաջարկ անելով Sport for all-ը կարծել է, որ չեզոք տարածքում նման հանդիպման անցկացումը բարեկամական մթնոլորտ կստեղծեր երկրների միջև: Վերջին անգամ Ուկրաինայի և Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականները հանդիպել են 1999 թվականի հոկտեմբերի 9-ին Եվրո-2000-ի ընտրական փուլում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան