ՎիվաՍել-ՄՏՍ. գնե՛ք սմարթֆոն և մասնակցե՛ք «iPhone SE» և «Honor 9 Lite» սմարթֆոնների խաղարկությանը
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2018թ-ի հոկտեմբերի 1-ից մինչև 30-ը (ներառյալ), ցանկացած սմարթֆոնի գնորդ հնարավորություն կստանա մասնակցելու 27 «iPhone SE» 32 ԳԲ և 54 «Honor 9 Lite» սմարթֆոնների խաղարկությանը:
Խաղարկությանը մասնակցելու համար սմարթֆոնը պետք է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից` կանխիկ կամ ապառիկ եղանակով: Գործարքը կատարելուց հետո պետք է պահպանել գնված սմարթֆոնը և ՀԴՄ կտրոնը (վաճառքի անդորրագիրը):
Սմարթֆոնների խաղարկությունները տեղի են ունենալու «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով՝ սկսած 2018թ-ի հոկտեմբերի 2-ից մինչև 2018թ-ի նոյեմբերի 1-ը: Նշված ժամանակահատվածում շաբաթ և կիրակի օրերին գնված սմարթֆոնների մասով խաղարկությունները տեղի են ունենալու այդ շաբաթ եւ կիրակի օրերին հաջորդող աշխատանքային օրը:
Ընկերությունից հայտնում են՝ խաղարկության արդյունքների հրապարակմանը հնարավոր է հետևել առցանց՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Արդյունքների հրապարակումները տեղի են ունենալու խաղարկության յուրաքանչյուր օրվա 11:00-ին, իսկ շաբաթ և կիրակի օրերին գնված սմարթֆոնների մասով խաղարկության արդյունքները՝ հաջորդող աշխատանքային օրվա 21:00-ին:
Խաղարկության կանոններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Ծանոթություններ
Յուրաքանչյուր շահումը հրապարակելու օրվանից սկսած՝ 7 օրացույցային օրվա ընթացքում շահող մասնակիցը շահումը ստանալու համար պետք է ներկայանա «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի այն սպասարկման կենտրոն, որտեղից ձեռք էր բերել սմարթֆոնը: Շահող մասնակիցը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ), ինչպես նաև այն սմարթֆոնը, որի IMEI կոդը ընտրվել է խաղարկության արդյունքում, և համապատասխան ՀԴՄ կտրոնը (վաճառքի անդորրագիրը):
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին:
Հարակից հրապարակումներ`
- ՎիվաՍել-ՄՏՍ-ից բջջային սարքերի ապառիկ ձեռքբերում «Unibank»-ի միջոցով ՝ 0% դրույքով, 0% կանխավճարով և 0% սպասարկման վճարով
- ՎիվաՍել-ՄՏՍ. Կամավորությունը՝ արժեհամակարգ
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում գաղտնալսում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան