Փաշինյանը կոչ է անում քաջալերել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին հանդես եկած պատգամավորներին
Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Հանրապետական խմբակցության մի քանի պատգամավորների հայտարարություններին։
«Սիրելի հայրենակիցներ. անհրաժեշտ է քաջալերել և ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու և դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին:
Նրանք, ըստ էության, կատարում են ձեր պահանջը։ Քաջալերենք բոլոր նրանց, ովքեր ընդունում են, որ չկա ոչինչ ավելի բարձր՝ քան ժողովրդի կամքը։
Դուխո՛վ»,-գրել է Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան