
ՌԴ-ն մինչև դեկտեմբերի 31-ը Հայաստանին գազ կմատակարարի 150 դոլարով
ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի հաստատման է ներկայացվել 2018 թվականի օգոստոսի 2-ին Մոսկվայում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին:
Ըստ նախագծի՝ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կլինի 150 դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար:
«Սույն Արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին