Պայթյուն Ուկրաինայի Չեռնիգովի մարզի զինամթերքի պահեստում
Ուկրաինայի Չեռնիգովի մարզի զինամթերքի պահեստում պայթյուն է որոտացել: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի հասարակայնության հետ կապերի բաժինը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Պայթյունը տեղի է ունեցել Իչնյա բնակավայրի շրջանում գիշերը ժամը 3-ին:
Զինանոցի տարածքը կազմում Է մոտավորապես 682,6 հեկտար, դրանից տեխնիկական տարածքը՝ 402 հեկտար: Պայթյունի տարածքը ճշգրտվում է:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ պայթյունից հետո զինմթերքի պահեստի շրջանից տարհանվել է շուրջ 10 հազար մարդ: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան