Պետական վերահսկողական ծառայության պետն Ուրցաձորի համայնքապետից կոնկրետ տվյալներ է պահանջել
Ուրցաձորի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը։ Իրավիճակին ծանոթանալու նպատակով Ուրցաձորում էր Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։
«Բոլոր խնդիրները լուծվող են, չլուծվող խնդիր չկա։ Խնդրում եմ, որ իրար հասկանանք։ Մենք կմտնենք համայնքապետարանի շենք, որոշ թղթեր կպահանջենք՝ հասկանալու ինչ ընթացք պետք է տրվի»,- համայնքապետարանի մոտ հավաքված բնակիչներից ասաց Սանասարյանը։
Գյուղացիները փաստաթուղթ տրամադրեցին Պետական վերահսկողական ծառայության պետին, որտեղ ներկայացված էին իրենց հիմնական բողոքները։ Նշենք, որ համայնքի բնակիչները Անդրեասյանին մեղադրում են կոռուպցիայի, չարաշահումների մեջ և նոր ընտրություններ են պահանջում։
Ռաֆիկ Անդրեասյանը Սանասարյանի հետ հանդիպմանը հերքեց իր հասցեին ուղղված մեղադրանքները՝ դրանք զրպարտություն համարելով։ Նա նշեց, որ աճուրդի որոշումների ու համայնքապետարանի արած յուրաքանչյուր ծախսի մասին փաստաթղթավորված կներկայացնի։
«Եթե ամեն ինչ կլինի այնպես, ինչպես որ դուք եք ասում, կտեսնենք, թե ամեն որքան թափանցիկ ու հիմնավոր է։ Քանի դեռ ձեր ասածներն ու տված ինֆորմացիան չենք ուսումնասիրել, որևէ գնահատական տալ չենք կարող»,- ասաց Սանասարյանը։
Այնուհետև նա բնակիչներին հայտնեց, որ գյուղապետից կոնկրետ տվյալներ են ուզել, ներկայացնելուց հետո կուսումնասիրեն, որից հետո կրկին կհանդիպեն։
Հարակից հրապարակումներ`
- Ուրցաձորի համայնքապետը չի պատրաստվում հրաժարական տալ
- Ուրցաձորի համայնքապետը յուրացրել է մանկապարտեզի նորոգման համար հատկացված 25 միլիոն դրամը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին