Հայաստանը 78 անձի մերժել է ապաստան տրամադրել
2018 թվականի հունվար-սեպտեմբերին միգրացիոն ծառայությունը ստացել է 84 ապաստանի հայց, որը ներառել է 145 մարդ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, հայցերից 36-ը ստացել է դրական լուծում, որի շրջանակում՝ 67 մարդ ստացել է փախստականի կարգավիճակ:
Նա նաև նշեց, որ ներկայացված 84 հայցից 18-ը մերժվել է:
Արմեն Ղազարյանի խոսքով՝ հիմնական դիմումները ստացվում են Սիրիայից, Իրաքից, ինչպես նաև Եմենից: «Գիտեք, որ Եմենում ընթացող քաղաքացիական պատերազմի հետևանքով հումանիտար վիճակը ողբերգական է, ուստի այնտեղից ևս ունենք դիմումներ: Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ ցանկացած հակամարտության սրում, բերում է որոշակի ապաստան հայցողների հոսք»,- ասաց Արմեն Ղազարյանը:
Միգրացիոն ծառայության պետը նշեց, որ այսօր փախստականների հիմնահարցերից շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ նրանց բնակապահովման խնդիրը, որին արդեն 30 տարի վերջնական լուծում չի տրվում:
«Ժամանակին իրականացվել են բնակապահովման ծրագրեր Ադրբեջանից բռնագաղթած և փախստականի կարգավիճակ ստացած անձանց համար, բայց նույնիսկ այն բանից հետո, երբ նրանք ստացել են ՀՀ քաղաքացիություն, նրանց հանդեպ պետության պարտավորությունը բնակապահովման մասով չի վերացել: ՀՀ կառավարությունը 2004 թ-ին ընդունել է որոշում, որով պարտավորվել է նրանց բնակարանով ապահովել: Բնակապահովման ծրագիրն իրականացվել է մինչև 2009 թվականը, սակայն դրանից հետո տվյալ ծրագրի համար պետական բյուջեից հատկացումներ չեն արվել: Հիմա մենք փորձում ենք աշխատել այդ ուղղությամբ, թե արդոյք հնարավոր կլինի՞ բյուջետային միջոցներով այդ խնդիրը լուծել: Այընտրանքային տարբերակններ ևս փնտրում ենք»,- ընդգծեց Արմեն Ղազարյանը:
Միգրացիոն ծառայության պետը միաժամանակ նշեց, որ այս տարի առաջին անգամ պետական բյուջեից նոր ճանաչված փախստականներին բնակվարձի փոխհատուցում կտրամադրվի: «Փոխհատուցումը կտրամադրվի 9 ամիս ժամկետով: Այս տարվա ընթացքում ստացել ենք 29 դիմում, որոնցից 22-ը բավարարվել է և այդ ընտանիքները բնակվարձի փոխհատուցում կստանան»,- ասաց Արմեն Ղազարյանը՝ հավելելով, որ այդ գումարը կազմում է 60 հազար դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպայում Հայաստանից ապաստան հայցողների թիվը էական նվազել է. Արմեն Ղազարյան
- Շուրջ երեք հազար փախստական է Սիրիա վերադարձել
- Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանը փախստականի կարգավիճակ է շնորհել 52 մարդու
- «Մեր քաղաքացիները ԵՄ-ում քաղաքական ապաստան ստանալու համար դիմում են ամենաէկզոտիկ, ամենաայլանդակ պատճառներով». Զոհրաբյան
- Հայաստանում ապաստան խնդրողները հիմնականում Սիրիայի, Ուկրաինայի, Իրաքի քաղաքացիներն են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին