Միասեռականության օրինականացմանը հետևելու է ինցեստի օրինականացումը. Տեր Թովմա քահանա Անդրեասյան
«Եկեղեցին պետք է պայքարի միասեռականության դեմ։ Փորձությունները շատ են եղել, սակայն սա նորություն է մեզ համար, և եթե թույլ տանք, որ միասեռականների մասին օրենքը մտնի Հայաստան, նրանք տարբեր ձևով հանդես կգան, տաբեր ձևով կդրսևորեն իրենց, իրենց ամուսնությունները կգրանցեն ԶԱԳՍ-ով»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արարատյան Հայրապետական թեմի Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Արժանապատիվ Տեր Թովմա քահանա Անդրեասյանը։
«Նրանք կարող են թափանցել եկեղեցի, իսկ սա նշանակում է ազգի կործանում, որովհետև դարերի ընթացքում եկեղեցին ու ընտանիքն են պահել ազգը։ Մենք պայքարելու ենք սրա դեմ, քանի որ գիտակցում ենք հարցի կարևորությունըը։ Պետք է ամեն ինչ անենք, որ միասեռականության մասին օրենքը չքննարկվի։ Մենք գտնվում ենք դատաստանի մեջ։ Եթե ուզում ենք չկործանվել, չվերանալ, պետք է պայքարենք այդ երևույթի դեմ»,- ասաց նա։
Տեր Թովմա քահանա Անդրեասյանի համոզմամբ, միասեռականության օրինականացմանը հետևելու է ինցեստի օրինականացումը, Եվրոպան արդեն իսկ կանգնած է այս խնդրի առջև։
«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության համահիմնադիր Հայկ Այվազյանն իր հերթին նշեց, որ այլասերությանը կողմ են հենց այլասերվածները և նրանց հովանավորները, մնացածը վստահաբար դեմ են միասեռականներին:
«Տարիներ շարունակ Արևմուտքը ձգտում է, որ միասեռականների իրավունքներն ամրագրվեն հայաստանյան հասարակական բոլոր ոլորտներում, ընդհուպ՝ դպրոցներում։ Սա մարտահերվեր է մեր պետությանն ու ժողովրդին։ Սա ոչ այլ ինչ է, քան ձեռնոց նետել։ Նրանք ստուգում են մեր ուժեղ և թույլ կողմերը, և եթե տեսնեն, որ ժողովրդի դիմադրությունն ուժեղ չէ, հետևելու են օրենսդրական նախաձեռնությունները։ Մեկ օրենքի նախագիծ անցած տարվանից արդեն իսկ շրջանառության մեջ է դրված, որը քրեական պատիժ է ենթադրում այլասերության դեմ բացասական կեցվածք ցուցաբերած մարդկանց»,- ասաց նա։
Հայկ Այվազյանը շեշտեց՝ պետք է արվի ամեն ինչ, որպեսզի նոյեմբերին Երևանում նախատեսված այսպես կոչված քրիստոնյա միասեռականների միջազգային ֆորումը չկայանա։
Բանախոսները Հայաստանում միասեռականության տարածման հիմնական ջատագով որակեցին «Սորոս» հիմնադրամին։ «Սա այն կազմակերպություններից մեկն է, որը գլոբալիզացիայի ծրագիր է տանում» ,- ասաց Տեր Թովմա քահանա Անդրեասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քահանան հերքում է, որ միասեռական տեսակետների ջատագով կառույցի անդամ է
- «Կանչե՛ք ոստիկաններին». Միասեռական ամուսնության մասին հայտարարությունը ԱԺ-ում իրարանցում առաջացրեց
- Հայաստանում միասեռականության քարոզչությամբ զբաղվող ԶԼՄ-ները կզրկվեն հովանավորչական գումարներից
- «Հայազն»-ն ընդդեմ միասեռականության
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան