Ծառուկյանի հուշագիրը դեռ որ կատալիզատոր չէ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ստորագրած հուշագիրը, որ՝ Փաշինյանի հրաժարականի դեպքում «Ծառուկյան դաշինքը» պարտավորվում է վարչապետի թեկնածու չառաջադրել և չաջակցել ուրիշի, բազմաթիվ հարցեր է առաջացրել:
Առաջինը՝ իհարկե այն է, թե փոխարենը ինչ է ստանալու ԲՀԿ-ն:
Հաջորդը՝ Թե որքանով է Ծառուկյանի արածը վարակիչ խորհրդարանական մյուս կուսակցությունների համար: Պատրաստվո՞ւմ է վարչապետի հետ նույնաբովանդակ հուշագիր ստորագրել ՀՅԴ-ն. Panorama.am-ին խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը պատասխանեց, որ ինքը թեմայի շուրջ ոչ մի նոր բան ասել չի կարող։
«Մենք արդեն ասել ենք, որ հանդես կգանք հայտարարությամբ։ Առայժմ ասելու եմ այն, ինչ արդեն ասվել է։ Նոր բան չեմ կարող ավելացնել»,- ասաց պատգամավորը։
Հարցին՝ ե՞րբ է նախատեսվում տվյալ հայտարարությունը, Արմենուհի Կյուրեղյանը չկոնկրետացրեց։ «Երբ կհայտարարվի, կիմանաք։ ԳՄ-ն հայտարարություն կանի»,- ասաց նա։
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն ավելի վաղ ԱԺ-ում հայտարարել էր, որ արտահերթ ընտրություններ պետք է կայանան նոր Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո, այն է, պետք է ապահովել մեկնարկային հավասար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի համար։
Թեմայի շուրջ փորձեցիքն զրուցել նաև ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ։ Նրանց հեռախոսները, սակայն, կամ անջաված էին, կամ էլ զանգերին պատասխանող չկար։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ևս երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ իր քաղաքական ուժը մեկ կետով բանակցությունների պատրաստ չէ։
Պատգամավորն ընդգծել էր, որ եթե կլինի ուլտիմատումային խնդիր՝ դեկտեմբեր ամսին արտահերթ ընտրություններ անցկացնելու իմաստով, ապա այդ բանակցություններն անիմաստ կլինեն։ Խորհրդարանականի համոզմամբ, եթե չկա կոմպրոմիս, չկա բանակցություն։
Հարակից հրապարակումներ`
- Իմ քաղաքական ուժը պատրաստ չէ մեկ կետով բանակցությունների. Վահրամ Բաղդասարյան
- Մենք մեր խոսքի տերն ենք և հույս ունենք, որ մեր գործընկերներն էլ իրենց խոսքի տերը կլինեն. Սեյրանյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին