Եվս 14 պատգամավոր միանում է արտահերթ ընտրությունների անցկացման գաղափարին
Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշիյանի դիրքորոշմանը միանալու հայտարարություն են ստորագրել: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ հայտարարության տակ ստորագրած ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանից, որը նշեց՝ նախաձեռնության մասին իմացել է երեկ և որոշել է միանալ։
«Այլ մանրամասների չեմ տիրապետում, միայն կարող եմ ասել, որ պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Ես արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին իմ կարծիքը հայտնել եմ դեռևս մայիս ամսից»,- ասաց պատգամավորը։
Հայտարարության տակ ստորագրած պատգամավորներն են՝
Աշոտ Արսենյան
Ալիկ Սարգսյան
Արտակ Սարգսյան
Արման Սահակյան
Տաճատ Վարդապետյան
Հակոբ Գառնիկի Հակոբյան
Շիրակ Թորոսյան
Կնյազ Հասանով
Արսեն Միխայլով
Հարություն Կարապողոսյան
Սամվել Ալեքսանյան
Նահապետ Գևորգյան
Արայիկ Գրիգորյան
Իշխան Զաքարյան
Հայտարարության մասին լուսանկարները՝ armtimes.com կայքից։
Հարակից հրապարակումներ`
- Շատ կառուցողական մոտեցում են ցուցաբերում. Վարչապետի խոսնակը՝ որոշ ՀՀԿ-ականների հայտարարությունների մասին
- ՀՅԴ-ականները հանդիպել են փոխվարչապետի հետ
- Քո կողքն եմ եղել, քո կողքը լինելու եմ. Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին
- Հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև ստորագրված հուշագիրը
- Սա ոչ առաջին դեպքն է, ոչ վերջին, որ ով հաղթում է՝ նրա կողմն են կանգնում. Շարմազանով
- ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ կողմ են, որ ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին
- Փաշինյանը կոչ է անում քաջալերել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին հանդես եկած պատգամավորներին
- Իմ քաղաքական ուժը պատրաստ չէ մեկ կետով բանակցությունների. Վահրամ Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան