Բուֆոնը՝ կարիերան ավարտելու մասին
Պարի Սեն-Ժերմենի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատմել է, թե երբ է նախատեսում ավարտել կարիերան։
«Մի քանի տարի առաջ ես արդեն սխալվել եմ, երբ ինձ համար սահման նշեցի։ Ես կարծում էի, որ կավարտեմ կարիերաս 35 տարեկանում, բայց որոշ հանգամանքներ ինձ ստիպեցին շարունակել խաղալ։ 38 տարեկանում ես կարծում էի, որ 40 տարեկանն ինձ համար սահման է, բայց ես այսօր դեռ խաղադաշտում եմ։
Կարող եմ հեռանալ ֆուտբոլից վեց ամսից, տարուց կամ տասը տարուց։ Չեմ ուզում իմանալ, թե երբ կավարտեմ կարիերաս։ Գիտեմ, որ այդ պահը կգա, բայց կարիերայի ավարտը չի լինի անակնկալ»,- դարպասապահի խոսքը մեջբերել է L'Equipe-ը։
Գազետա.ռու-ն հիշեցնում է, 40-ամյա Բոֆոնը ՊՍԺ է տեղափոխվել այս ամառ թուրինյան «Յուվենտուսից», որտեղ խաղացել է գրեթե իր ողջ կարիերայի ընթացքում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան