Մահացել է արցախցի կինոռեժիսոր, լուսանկարիչ Դոն Ասկարյանը
Բեռլինում հոկտեմբերի 6-ին վախճանվել է արցախցի կինոռեժիսոր, լուսանկարիչ Դոն Ասկարյանը: Նա արցախցի հայտնիչ քանդակագործ, գեղանկարիչ Ռոբերտ Ասկարյանի եղբայրն է:
Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Դոն Ասկարյանի հարազատներին ու մտերիմներին:
Դոն Ասկարյանը ծնվել է 1949 թվականին, Ստեփանակերտում: 1967 թվականին Մոսկվայում ուսուցանել է պատմություն և արվեստ, եղել է ռեժիսորի օգնական, ֆիլմերի քննադատ, աշակերտել է Անդրեյ Տարկովսկուն: 1973 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտը։ 1975-1977 թվականներին աքսորվել է Սիբիր՝ Խորհրդային բանակում ծառայությունից հրաժարվելու համար, 1978 թվականին ԽՍՀՄ-ից արտաքսվել է Արևմտյան Գերմանիա, որտեղ էլ կնոջ՝ Մարգարիտի հետ ստեղծել է «Մարգարիտ Ոսկանյան» կինոֆիրման։
Հայաստանի անկախությունից հետո վերադարձել է հայրենիք և սկսել նկարահանել ֆիլմեր:
Ասկարյանի ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր հեռուստաընկերությունների կողմից՝ARD, WDR, ZDF, Channel 4, 3 sat, Arte և այլն։ «Վտանգավոր լույս» գրքի հեղինակն է։ Լուսանկարների անհատական ցուցահանդես է ունեցել Երևանի Նարեկացի արվեստի կենտրոնում, որտեղ ներկայացրել է 1969 թվականից Հայաստանում, Բեռլինում, Գյուլիստանում և շատ այլ վայրերում կատարած աշխատանքներ։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Տոկիոյում, Բեռլինում, Պոտսդամում, Երևանում և այլուր։
Հայտնի կինոռեժիսորի գործերից են՝ «Կոմիտաս», «Լեռնային Ղարաբաղ» (ցուցադրվել է գերմանական հեռուստատեսությամբ), «Ավետիք», «Փարաջանով», «Հին հռոմեական ճանապարհին»,«Արարատ. 14 տեսանկյուն», «Հայրիկ» ֆիլմերը:
Դոն Ասկարյանը բազմաթիվ միջազգային կինոմրցանակների դափնեկիր է՝ Վենետիկի կինոփառատոնի 6 մեդալ («Կոմիտաս» ֆիլմի համար), Ոսկե տեսախցիկ «Միջազգային ԱՐՏ կինոփառատոնում վաստակի համար»,Հարվարդյան կինեմատոգրաֆիայի արխիվի մրցանակ և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան