Եվրասիական տնտեսական հանձնաժողովն առաջարկել է արագացնել ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ստեղծումը
Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկա ստեղծելու գործընթացը կարող է արագացվել և լիարժեք աշխատել 2023 թվականին, այլ ոչ թե 2025-ին, ինչպես նախատեսված է պայմանավորվածություններով: Այս մասին Բելառուսի էներգետիկ և բնապահպանական ֆորումի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի դեպարտամենտի տնօրեն Լեոնիդ Շենեցը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«ԵԱՏՄ անդամ պետությունների բարի կամք դրսևորելու դեպքում գազի շուկան կարող է սկսել գործել ոչ թե 2025 թվականի հունվարի 1-ից, այլ՝ մինչև 2023 թ-ի հունվարի 1-ը: Սակայն դրա համար անհրաժեշտ է ընդունել պայմանագիր, մշակել ակտեր և ստեղծել բոլոր պայմանները, որ շուկան աշխատի»,- ասել է նա:
Շենեցը նշել է, որ գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագրի նախագիծը պետք է պատրաստ լինի 2021 թ-ին, իսկ դրա ստորագրումը նախատեսվում է 2022 թվականին:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Սարգսյան. Միասնական արժույթի համար պայմաններ կստեղծվեն մինչև 2025 թվականը
- Փաշինյան. Գազի ընդհանուր շուկան նոր լիցք կհաղորդի ԵՏՄ երկրների միջև տնտեսական համագործակցությանը