Լուվրը գումար է հավաքում Հաղթական կամարի վերանորոգման համար
Լուվրը դրամահավաք է սկսում Կարուզել հրապարակի Հաղթական կամարի վերանորոգման համար։ 19 մետրանոց կամարը կառուցվել է Նապոլեոնի հրամանով, իսկ նախագիծը պատրաստել են Շառլ Պերսեն ու Պիեր Ֆոնտեն։
Վեստի.ռու-ն գրում է, որ վերանորոգման համար անհրաժեշտ է շուրջ մեկ միլիոն եվրո։ Դրամահավաքը կշարունակվի մինչև 2019 թվականի հունվարի 31-ը։
Եթե գումարը հավաքվի, ապա հենց 2019 թվականի աշնանը կսկսվեն վերանորոգման աշխատանքները, որը կձգվի մինչև 2022 թվականի գարուն։
«Նապոլեոնը կառուցել է այն, այժմ անհրաժեշտ է փրկել այն»,- նշված է նախագծի էջում։