Հայաստանում ելույթ կունենա Գալան տրիոն
«Կոմիտաս» փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանի երաժշտական շրջանակներում հայտնի Գալան տրիոն՝ Հունաստանից: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստանի փոքրիկ երգիչների» ֆեյսբուքյան էջից։
Տրիոն հանդես կգա Կոմիտասի երկերի մեկնաբանմամբ, և աշխարհի 6 կոմպոզիորտորների համաշխարհային երաժշտության բարձրարժեք կատարումներով: Հայաստան կժամանեն կոմպոզիտորներ տարբեր երկրներից՝ Թոմաս Բրամելը (ԱՄՆ), Վինսենթ Քենեդին (Իռլանդիա), Ջոնաթան Օսթլունդը (Շվեդիա), Վասկո Պերեյրան (Պորտուգալիա), Հարալդ Վայսսը (Գերմանիա), Նիկոս Խանտուլիսը (Հունաստան) և Շվեյցարիայում բնակվող մեր հայրենակից ու ծրագրի նախաձեռնող՝ Դավիթ Հալաջյանը:
«Մեզ հայերիս համար առանձնակի հաճելի է, որ Գալան տրիոն կատարելու է 6 կոմպոզիտորների համատեղ գրված «Վեց հայացք Արարատին» անունը կրող վեց մասանի ստեղծագործություն»,- նշված է «Հայաստանի փոքրիկ երգիչների» ֆեյսբուքյան էջում:
Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան