
Յուրա Մովսիսյանը հանդիպել է Արթուր Վանեցյանի հետ
Հոկտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը Ազգերի Լիգայի մրցաշարի՝ հոկտեմբերի 13-ին և 16-ին կայանալիք ՆՀՀ Մակեդոնիայի և Ջիբրալթարի հավաքականների հետ հանդիպումներին:
Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ-ից, թիմի բոլոր ֆուտբոլիստներն արդեն իսկ հավաքականի մարզչական շտաբի տրամադրության տակ են և այսօր մասնակցել են առաջին մարզմանը՝ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ:
Ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշում է կայացրել հավաքական հրավիրել նաև «Լոռիի» կենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովին: Այսպիսով, առաջիկա հանդիպումներին հավաքականի կազմում կպատրաստվեն 26 ֆուտբոլիստներ։