Ադրբեջանին զենք վաճառելու փաստը մտահոգիչ է և անընդունելի. Շարմազանով
Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյն այսօր հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են միջխորհրդարանական կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցված աշխատանքի արդյունավետությանը վերաբերող հարցեր:
Էդուարդ Շարմազանովը կարևորել է Սլովակիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուտափույթ վավերացումը:
Անդրադարձ է կատարվել անվտանգության խնդիրներին: Էդուարդ Շարմազանովն իր մտահոգությունն է հայտնել սլովակյան «MSM Martin» ընկերության կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի կապակցությամբ՝ այն համարելով մտահոգիչ և անընդունելի:
«Այդ պետությունը զենքը կիրառում է Արցախի խաղաղ բնակիչների դեմ»,- ընդգծել է խորհրդարանի փոխխոսնակը:
Կողմերը կարևորել են բոլոր հակամարտությունների, այդ թվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին