«Ռեալի» մարզչի ճակատագիրը կորոշվի «Բարսելոնայի» հետ խաղից հետո
«Ռեալի» գլխավոր մարզիչ Յուլեն Լոպետեգեիի ազատման հարցը կախված կլինի «Բարսելոնայի» հետ խաղի արդյունքներից։ Գազետա.ռու-ն գրում է, որ CNN-ի մարզական ամսագրի լրագրող Տ. Պալմերի տվյալներով, մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է ազատել մասնագետին։ Բայց «Ռեալի» ղեկավարությունը համոզել է նրան Լոպետեգեիին տալ ևս մեկ հնարավորություն։
Գլխավոր մարզչի ճակատագիրը կորոշվի «Բարսելոնայի» հետ խաղից հետո, որը կայանալու է հոկտեմբերի 28-ին Իսպանիայի առաջնության շրջանակում։
Իսպանացի մասնագետը ղեկավարում է «Ռեալը» այս ամառվանից, բայց մրցաշրջանի հենց սկզբից թիմը ոչ լավ արդյունքներ է ցույց տալիս։
Հարակից հրապարակումներ`
- Պոչետինոն՝ «Ռեալ»-ի մարզիչի պաշտոնի գլխավոր թեկնածու
- Զիդանի որոշումը տխրեցրել է «Ռեալ»-ի նախագահին
- Զիդանը հեռացավ «Ռեալ»-ից
- Ռոնալդուն չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Ռեալ»-ի հետ