Քաղաքական 14:45 09/10/2018 Հայաստան

Համաներումը լավ բան է, բայց ոչ միշտ

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Համաներում հայտարարելու որոշման շուրջ ոգևորությունը ստվերեց մտահոգությունները։ Մասնագետները պնդում են՝  այն լավագույն լուծումը չէ, այս պահին դրա անհրաժեշտությունը չկա, դրա արդյունքում համաներվածներից շատերը, ազատությունը դեռ չվայելած, վերադառնում են բանտ։

Համաներում հայտարարելու մասին օրինագիծը հրապարակված չէ, հայտնի չէ, թե քանի՞ մարդու վրա այն կտարածվի, ո՞ր հոդվածներով ազատազրկվածները կհայտնվեն ազատության մեջ։

Հոկտեմբերի 5-ի դրությամբ Հայաստանի 12 ՔԿՀ-ներում պահվում է  2971 անձ, որից՝  1870 դատապարտյալ, 1101-ը՝ կալանավորված անձ, թույլատրելի թիվը 5353-ն է։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գնահատմամբ, ներկայում ՔԿՀ-ներում գրանցված է դատապարտված և կալանավորված անձանց ամենացածր ցուցանիշը։

Panorama.am-ի հետ զրույցում Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը կարծիք հայտնեց, որ համաներում հայտարարելու անհրաժեշտություն չկա։ Չի բացառվում, որ այն արվում է  քաղաքական նկատառումներով։

«ՔԿՀ-ները ծանրաբեռնված չեն, գուցե հիմա ա՞յլ անհրաժեշտություն կա։ Միգուցե քաղաքական պատճառներ կան, փոփոխություններ են եղել»,-նշում է փորձագետը։

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության, ԵԽ բանտային ու պրոբացիոն համակարգերի փորձագետ  Արշակ Գասպարյանը մի քանի տարի շարունակ աշխատել է  ԱՆ Քրեակատարողական վարչությունում որպես գլխավոր մասնագետ-հոգեբան։ Նա կարծում է՝ համաներման անհրաժեշտություն չկար, սակայն կա հասարակական պահանջ։ Տարիներ շարունակ դատապարտված անձանց ազատության մեջ հայտնվելու այլ տարբերակ չեն թողել, նրանց միակ հույսն էլ մնացել է համաներումը։

Նրա  կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համաներումների արդյունքում  ազատվածների 1/3-ը մեկ տարվա ընթացքում վերադառնում է բանտ։

Panorama.am-ին ԱՆ ՔԿՀ  տրամադրած տվյալների համաձայն, 2011-ին հայտարարված համաներման արդյունքում ազատ է արձակվել 606 մարդ, 2013-ին՝ 648 մարդ։ Ոստիկանության պաշտոնական էջում հրապարակված վիճակագրության համաձայն, դրանց հաջորդող տարիներին՝ թե 2012-ին, թե 2014-ին մի քանի հանցատեսակների, այդ թվում  դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, խարդախության, բնակարանային գողության, հափշտակության, կողոպուտի, տրանսպորտային միջոց փախցնելու դեպքերի աճ է արձանագրվել։ 2011-ին Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը հայտարարել էր, որ համաներումից մի քանի օր հետո համաներմամբ ազատ արձակված որոշ նախկին դատապարտյալներ Երևանում երկու հանցավոր խումբ են ձևավորվել և զբաղվել են անձնական ունեցվածքի գողություններով: Նրանք վնասազերծվել էին:

Ավելի լուրջ վիճակագրական բազա հանցավորության վերաբերյալ, թե ովքե՞ր ու ի՞նչ գործոնների ազդեցությամբ են հայտնվում ՔԿՀ-ներում, ո՞ր համայնքում ո՞ր հանցատեսակներն են առավել շատ կատարվում, ո՞ր սոցիալական կամ տարիքային խմբերի կողմից, չկա։

«Համաներումն ամենասխալ ինստիտուտն է, որ կարելի է կիրառել։ Համաներում կիրառվում է բոլոր այն երկրներում, որտեղ լավ կայացած է պրոբացիայի ծառայությունը, և չքնաղ կայացած է ոստիկանությունը, այսինքն, երբ երկրները համարում են, որ հանցավորության դեմ կանխարգելումը լավ են իրականացնում»,-Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Գասպարյանը։

Մասնագետի համոզմամբ, այս համաներման անհրաժեշտությունն առաջացել է դատարանների լավ չգործելու, կարճաժամկետ մեկնումների ու տեսակցությունների վատ կիրառման, պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի չգործելու հետևանքով։ Սրա արդյունքում մարդկանց մոտ բանտից ազատվելու միակ հույսը մնացել է համաներումը։ Այսօր ձեռնարկվող քայլերն էլ լավատեսության հիմք չեն տալիս, քրեական արդարադատությունը կրկին պատժողական հենքով է  իրականացվում։

«2017թ-ի ընթացքում դատապարտվել է 2410 անձ, որից ազատազրկման է դատապարտվել 1408-ը։ Այս 1408-ից մինչև 5 տարի ազատազրկման է դատապարտվել 1284-ը, որից ընդամենը 859-ի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ազատազրկման դատապարտվածներից 507-ը՝ մինչև 1 տարի ազատազրկման»,-գնահատական է տալիս մասնագետը։

Նրան զարմացնում է, որ պատժողականության քաղաքականությունը թուլացնելու, վերականգնողական արդարադատության ներդրման փոխարեն, դատարանների գերծանրաբեռնվածության պարագայում հիմա արդարադատության նախարարն առաջարկում է քրեականացնել գրպանահատությունը, իսկ փաստաբանների պալատի նախագահը՝ հայհոյանքը։  Նախորդ տարիներին իր ու գործընկերների առաջարկները վերաբերել են ՔԿՀ-ների թվի կրկնակի նվազեցմանը, պակաս վտանգավոր անձանց չազատազրկելուն, պայմանական վաղաժամկետ ազատման ժամանակ էլ առաջնորդվել ոչ թե արարքակենտրոն, այլ անձակենտրոն մոտեցմամբ, զարկ տալ պրոբացիոն ծառայություններին, չպետք է թողնել, որ մարդիկ մտնեն ու երկար մնամ ՔԿՀ-ներում։

Հոգեբանն ընդգծում է՝ պետք է հասկանալ, որ քրեակատարողական հիմնարկը Քրեական օրենսգրքի հետ կապ չունի։ Մարդը, որ դատապարտվել է ինչ-որ արարքի համար, արդեն դատապարվել է։ Գաղութը ի տարբերություն դատարանի պետք է լինի անձնակենտրոն, այստեղ կարևոր են այդ մարդու որակները, որոնք օգնելու են կամ խոչընդոտելու են վաղը նորից հանցանք կատարելու։

«Քրեակատարողական համակարգը նրա համար չէ, որ մարդկանց թթու դրած կաղամբի նման պահի տակառի մեջ, այն կամուրջն է հասարակությունից դեպի հետ՝ հասարակություն, այդ կամուրջը նշանակում է, որ պետք է մարդուն վերապատրաստել, դարձնել այնքան «լավը կամ արդյունավետը», որ վաղը նույն հանցավոր վարքին չդիմի։ Մենք չենք կարողանում սա անել, մենք չգիտենք ինչ է նշանակում անձին պատրաստել հասարակություն վերադարձին, չգիտենք, թե ինչ են նշանակում դրանց կոմպոնենտները՝ հոգեվիճակից մինչև սոցիալական գործոններ, և այդպես էլ չենք կարողանում ներդնել։ Ոչ հիմնարկ մուտք գործելու պահից ենք աշխատում, ոչ էլ հիմնարկից ազատ արձակելուց առաջ ենք աշխատում։ Բառացիորեն զրո աշխատանք է կատարվում անձին հասարակություն վերադարձնելու հետ կապված»,-գնահատում է մասնագետը։

Չնայած յուրաքանչյուր ՔԿՀ-ում կա հոգեբան ու սոցիալական աշխատող, բայց այն արդյունավետ չի գործում։ Գասպարյանը նշում է, թե նախարարության, թե ՔԿՀ պաշտոնական էջ մուտք գործելիս,  հասկանում ես, թե ինչն են կարևորում նրանք՝ օրինակ, «կնոջ կաբլուկի մեջից թմրանյութ գտնելը», որը սովորեցնում է մյուսներին, այլ տեղ պահած բերել այն։

«Մինչդեռ ՔԿՀ-ում բոլորը աշխատանքը պետք է ուղղված լինի նրան, որ դատապարտյալին դարձնեն արդյունավետ մեկը, ով հետագայում հանցավոր արարք չի կատարի կամ նվազ հավանականությամբ կկատարի»,-ասում է նա՝ կարծիք հայտնելով, որ բանտային համակարգի զարգացման վերաբերյալ պատկերացում չունեն Հայաստանում։

Փորձագետ Հրանտ Միքայելյանն էլ ցավ է հայտնում, որ ոչ բանտում գտնվելու ընթացքում, ոչ էլ բանտից դուրս գալուց հետո դատապարտյալների հետ կրթական,  ինտեգրման աշխատանքներ չեն տարվում, գործազրկության բարձր մակարդակի պայմաններում նրանց ներուժը չի օգտագործվում թեկուզ հասարակական աշխատանքում։ «Այս խնդիրը դեռ երկար կմնա չլուծված։ Նման ծավալի գործազրկության պայմաններում նրանց տնտեսական կյանքում ներառելու հնարավորություն չկա։ Նրանց պետք է կրթել, աշխատանք առաջարկել։  Ճիշտն ասած,  ես այս պահին նման հնարավորություն չեմ տեսնում»,-ասաց Միքայելյանը։

Հոգեբան Արշակ Գասպարյանի որակմամբ, այսօր ոլորտում պետությունն աշխատում է որպես հրշեջ, տրվում են իրավիճակային լուծումներ, չկա խնդիրը լուծելու ցանկություն, կամ գուցե ռեսուրս։

Հոգեբանի խոսքով, համաներման հայտարարումից հետո պետք է ոստիկանությունն ու սոցիալական ծառայություններն ուժեղացնեն հսկողությունը, աշխատեն ՀԿ-ների հետ,  հասկանան, թե ինչ վարքի տեր մարդիկ են դուրս գալիս, լինեն նրանց կողքին։

«Հույս ունեմ, որ ապագայում մենք նոր պատճառներ չենք ստեղծի համաներման համար, այլ եղած պատճառներն արագ կվերացնենք, որպեսզի համաներման կարիք չլինի»,-նշում է հոգեբանը։

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ ընդգծել էր, որ համաներված անձը ազատության մեջ հայտնվելով պետք է անի առավելագույնը՝ անազատության ու քրեակատարողական հիմնարկների ճանապարհը մոռանալու համար, իսկ ներվածի կողմից կրկին հանցանք կատարելու, անձանց՝ հանրության ներկայացուցիչների իրավունքները խախտելու դեպքում, Կառավարությունը կկորցնի այն վստահության ռեսուրսը, որ ստացել էր հանրությունից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}