Քաղաքական 17:17 09/10/2018 Հայաստան

ՀՀԿ-ական պատգամավորների նկատմամբ ճնշումներ են եղել. Արմեն Աշոտյան

«Նախկինում խորհրդարանն ամբողջ ծավալով աշխատել է բացառապես ՀՀ պետական և ազգային, և ոչ թե կառավարական կամ վարչապետական շահերը ներկայացնելու համար։ Այս ընթացքում խորհրդարանական պատվիրակությունները հեղինակել և պաշտպանել են Հայաստանի շահերին վերաբերող շատ ավելի շատ զեկույցներ, քան նույնիսկ ԱԳՆ-ն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Կարող են լինել ներքաղաքական տարաձայնություններ, բայց գնահատականները պետք է այդ տարաձայնություններից դուրս լինեն և առավելագույնս համապատասխանեն իրականությանը»,- ասաց նա։

Հարցին՝ այն բանից հետո, երբ ՀՀԿ խմբակցության բազմաթիվ անդամներ երեկվանից կողմ են արտահայտվում արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս տարվա դեկտեմբերին անցկացնելու օգտին, իր կարծիքով քանի՞ հոգի ի վերջո կման ՀՀԿ խմբակցությունում, Արմեն Աշոտյանը պատասխանեց.«Եկեք տարանջատենք՝ ինչ է կատարվել։ Ես երբեք չեմ ասել, որ արտահերթ ընտրություններ չպետք է լինեն։ Դրանք պետք է լինեն, բայց խելամիտ ժամկետում, այնպիսի ժամկետում, որը թույլ կտա բարեփոխել Ընտրական օրենսգիրքը, ոչ թե տարբերակ «սղցնել»։ Այդ ժամանակացույցը շատ հստակ էր և պարզ, որ գնում ենք մոտավորապես մայիս։ Մենք կուսակցությունից և խմբակցությունից հեռանալու մասին դիմումներ չենք ստացել, դեռ չկան պատգամավորներ, որոնք հայտարարել են, որ հայտարրաել են կուսակցությունից կամ խմբակցությունից դուրս գալու մասին։ Իհարկե, չեմ բացառում, որ այդպիսիք կլինեն։ Ես հոգիներ չեմ հաշվել, թե քանի մարդ կմնա խմբակցությունում, բայց ՀՀԿ-ն հաստատ մնալու է քաղաքական դաշտում, Արմեն Աշոտյանն, ի թիվս իր այլ գործընկերների, մնալու է ՀՀԿ-ում»,- ասաց պատգամավորը՝ կրկին շեշտելով, որ արտահերթ ընտրություններից առաջ հավասար պայմաններ պետք է ստեղծվեն բոլոր ուժերի համար։

Աշոտյանը շեշտեց՝ իրենք ավելի հետևողական են կառավարության ծրագրի հանդեպ, քան ինքը՝ վարչապետը։ Սա, նրա խոսքով, խիստ զարմանալի է։

«Զարմանալի իրավիճակ է, որ ես հիմա ստիպված եմ նորից հիշեցնել Նիկոլ Փաշինյանի մայիսյան ելույթն ԱԺ-ում, երբ նա ասաց, որ ընտրություններն արագ կազմակերպել չի կարելի, որովհետև հետհեղափոխական էյֆորիայի ազդեցությամբ դրանք կարող են ոչ ազատ լինել։ Երևանի ավագանու ընտրությունները միայն ապացուցեցին, որ էյֆորիա կա»,- նշեց խորհրդարանկանը։

Հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն որոշե՞լ է՝ մասնակցելու է արտահերթ ընտրություններին, թե ոչ, կուսակցության փոխնախագահը պատասխանեց՝ այդ հարցը չեն քննարկել, սակայն գիտակցում են, որ կուսակցության որոշումները չպետք է ինքնանպատակ լինեն։

«Ըստ միջազգային սոցիոլոգիական հետազոտությունների՝ Հանրապետական կուսակցությունն այս պահի դրությամբ ունի վարկանիշ, որը նրան թույլ է տալիս հավակնել էլեկտորալ շանսեր դրսևորելու։ Վերջնական որոշումները կախված կլինեն կուսակցության հնարավորություններից և Հայաստանում առկա իրավիճակից։

Արմեն Աշոտյանը լրագրողներին միաժամանակ  հայտնեց, որ իր տեղեկություններով՝ ՀՀԿ-ական որոշ պատգամավորների վրա ճնշումներ են բանեցվել, «գործադրվել է պետական ռեպրեսիվ ապարատը իր բոլոր հնարավորություններով, նաև փորձ է արվել գտնել որոշ պատգամավորների վրա արտերկրից ներազդելու հնարավորություններ»։

Երբ լրագրողները փորձեցին Արմեն Աշոտյանից մանրամասնել իմանալ, վերջինս նշեց, որ իրավունք ունի չբացահայտել իր աղբյուրները։

«Ես ասացի այնքան, ինչքան ասացի: Իմ ունեցած տեղեկություններով, այդ ճնշումները եղել են, բայց ինչպես ասացի, չեմ բացառում, որ եղել են «ինքնակամ դարձի եկածներ»՝ ինչպես այս օրերին սիրում է ներկայացնել մամուլը: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ինդուլգենցիաներ պարտադրել, ֆեյսբուքյան ստատուսներում գրում է ով է ճիշտ, ով է սխալ, ում պետք է քաջալերել, ում չպետք է քաջալերել: Այդ գործընթացն, իհարկե, միջնադար է հիշեցնում, երբ կաթոլիկ եկեղեցու  ղեկավարները փորձում էին մեղքերի թողության փաստաթղթեր թողարկել, այդ թվում՝ նաև ապագա մեղքերի: Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն այն անձն է, որը պետք է ներում շնորհի կամ ինդուլգենցիաների բաժանմամբ զբաղվի: Ես այդպիսի մեկ անձի եմ ճանաչում, նրա անունը Նիկոլ Փաշինյան չէ՝ Հիսուս Նազովրեցի է»,- ասաց Արմեն Աշոտյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}