Թրամփը կատակել է իր հնարավոր իմպիչմենտի թեմայի շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Այովա նահանգ կատարած այցի ժամանակ կատակել է իր հնարավոր իմպիչմենտի թեմայի շուրջ։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով ABC News հեռուստաալիքին։
«Անցած շաբաթ դեմոկրատները խոսում էին Կավանոյի իմպիչմենտի մասին, հանուն ինչի՞»,- հանրությանը հարցրել է Թրամփը։
Այնուհետ ամերիկյան առաջնորդը հեգնանքով հավելել է. «Եվ բացի այդ, ես առաջինը պետք է հեռանամ, այո՞։ Չնայած նրան, որ մենք ոչ մի վատ բան չենք արել, բացի այն, որ ստեղծել ենք մեր երկրի պատմության մեջ ամենահզոր տնտեսություններից մեկը»։
Ավելի վաղ Թրամփի կողմից առաջադրված Կավանոյի շուրջ սեռական սկանդալ էր հասունել։ Նրան մեղադրել էին 36 տարի առաջ կատարած բռնաբարության մեջ։ Կավանոն հերքել է մեղադրանքները։