Ամերիաբանկը Կոմերցբանկի կողմից ճանաչվել է լավագույն գործընկեր առևտրի ֆինանսավորման ոլորտում
Ամերիաբանկը ստացել է հերթական մրցանակը Կոմերցբանկի կողմից: Այս անգամ Բանկն արժանացել է «Առևտրի ֆինանսավորում 2018» մրցանակին՝ առևտրի ֆինանսավորման ոլորտում գերազանց համագործակցության, ինչպես նաև Կոմերցբանկի հետ բարձրակարգ և արդյունավետ գործարար հարաբերությունների համար:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ից հայտնում են, որ Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որին Կոմերցբանկը դեռևս 2010թ. արդյունքներով շնորհել է մրցանակ առևտրի ֆինանսավորման ոլորտում: Մրցանակը շնորհվում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն բանկերին՝ փոխշահավետ և բարձրակարգ համագործակցության համար:
Նշվում է նաև, որ 2018թ. ընթացքում առևտրի ֆինանսավորման ոլորտում սա Ամերիաբանկի արդեն թվով երրորդ մրցանակն է: Բանկն արժանացել է «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2017թ. լավագույն թողարկող գործընկեր-բանկ» մրցանակին՝ IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա) կողմից, և Առևտրի ֆինանսավորման գծով 2018թ. «Լավագույն գործընկեր բանկ Հայաստանում» մրցանակին՝ Ասիական Զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկը 40 մլն եվրոյի վարկային պայմանագիր է կնքել Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության (FMO) հետ
- «Կամար» բիզնես կենտրոնում ամենամեծ տարածքը զբաղեցնում է Ամերիաբանկը
- Ամերիաբանկն ԱԶԲ կողմից արժանացել է «Լավագույն գործընկեր բանկ Հայաստանում» մրցանակին:
- ԱՊՀ երկրների լրագրողների և «Սոֆթլայն» ընկերության ներկայացուցիչների այցն Ամերիաբանկ
- Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2018 Գերազանցության մրցանակին` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում
- Ամերիաբանկն արժանացել է IFC-ի «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2017թ. լավագույն թողարկող գործընկեր-բանկ» մրցանակին
- Ամերիաբանկը ֆիզիկական անձանց դուրս գրված վարկերի տույժերն ու տուգանքները կզիջի
- Սևծովյան առևտրի և զարգացման բանկը շարունակում է համագործակցել Ամերիաբանկի հետ
- Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» ամսագրի մրցանակին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան