Նոր հնարավորություններ Հայաստանի բոլոր բանկերի ARCA, VISA, MASTERCARD քարտապաններին
Կոնվերս Բանկը շարունակաբար կատարելագործում է պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող ծառայությունները՝ դրանք դարձնելով ավելի արդիական ու հարմարավետ, և գործարկում Card to Card ծառայությունը, որը շահեկանորեն տարբերվում է շուկայում առկա նմանատիպ այլ առաջարկներից:
«Ծառայությունը հասանելի է և պարզ՝ օգտվելու համար: Կոնվերս Բանկի Card to Card ծառայությունից կարող են օգտվել հայաստանյան բոլոր բանկերի կողմից թողարկված քարտեր ունեցողները՝ միջազգային և տեղական փոխանցումներ կատարելով Կոնվերս Բանկի Վճարային պորտալի միջոցով: Ծառայությունից օգտվելու համար Բանկ այցելելու կարիք չկա»,- հայտնում են Կոնվերս Բանկից:
Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Card to Card ծառայությունը հասանելի է շուրջօրյա: Դրանից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Կոնվերս Բանկի վճարային պորտալ, քարտից քարտ փոխանցման պատուհանում լրացնել պահանջվող դաշտերը և իրականացնել փոխանցումը: Գումարը ստացողի քարտին մուտքագրվում և ստացողին հասանելի է դառնում վայրկյանների ընթացքում:
Բանկը, ծառայության խթանման նպատակով, հայտարարել է ակցիա, որի շրջանակներում ՀՀ բանկերի կողմից թողարկված և 3D Secure անվտանգության համակարգով ապահովված ARCA, VISA և MASTERCARD վճարային համակարգերի ներքո թողարկված քարտերի քարտապանները կարող են կատարել քարտից քարտ փոխանցումներ արտոնյալ պայմաններով:
Card to Card ծառայության մանրամասները՝ հղումով:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս բանկը զիջել է շուրջ 320 մլն դրամի չափով տույժ տուգանք
- Կոնվերս բանկը՝ երևանյան երաժշտական միջազգային փառատոնի հովանավոր
- Կոնվերս Բանկը «Արմենիա Էքսպո»-ի շրջանակներում ներկայանում է մի քանի մրցունակ առաջարկով
- Կոնվերս Բանկը կաջակցի ֆինթեք ստարտ ափ-երի իրականացմանը
- Կոնվերս Բանկը հայտարարում է ֆիզիկական անձ հաճախորդների ժամկետանց վարկերի դիմաց կուտակված տույժերի և տուգանքների համաներման ծրագրի մեկնարկի մասին
- Կոնվերս Բանկը՝ Sevan Startup Summit 2018-ի հովանավոր
- Կոնվերս Բանկը զգալիորեն բարելավել է որոշ վարկերի տրամադրման պայմանները
- Կոնվերս Բանկը Կարիերայի տոնավաճառի այցելուներին է ներկայացրել առկա թափուր աշխատատեղերը
- Կոնվերս Բանկը հայտարարում է CashBack արգենտինական գինու համար
- Կոնվերս Բանկը վազքի մարաթոնի հովանավորն է
- Կոնվերս Բանկը մասնակցել են հանրապետական շաբաթօրյակին